Մերձավոր Արևելք

Հութիները թիրախավորել են Իսրայելի օդանավակայանը․ ԻՊԲ-ն հայտարարել է հրթիռը որսալու մասին

2 րոպեի ընթերցում

Հութիները թիրախավորել են Իսրայելի օդանավակայանը․ ԻՊԲ-ն հայտարարել է հրթիռը որսալու մասին

Եմենի հութիների հրթիռային ուժերը ռազմական գործողություն են իրականացրել՝ թիրախավորելով Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah  հեռուստաալիքը։

Հութիների հայտարարության համաձայն՝ գործողությունը հասել է իր նպատակին՝ բազմաթիվ մարդկանց ստիպելով փախչել ապաստարաններ և դադարեցնելով թռիչքներն օդանավակայանում։

Հութիները մայիսի 29-ին հրապարակված հայտարարության մեջ կրկին աջակցություն են հայտնել Պաղեստինին և նշել, որ կշարունակեն արգելք հանդիսանալ Իսրայելից և դեպի Իսրայել թռիչքների համար։

Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) հաղորդագրության համաձայն՝ Իսրայելի մի քանի շրջաններում օդային օդային տագնապի ազդանշաններ են հնչել, Եմենից արձակված հրթիռը կալանվել է։

Իսրայելի «12-րդ ալիքն» իր հերթին հաղորդել է, որ Թել Ավիվի մոտ գտնվող «Բեն Գուրիոն» օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Եմենից արձակված հրթիռի պատճառով։

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Իսրայելը 4 ավիահարված է հասցրել Սանայի միջազգային օդանավակայանին՝ ոչնչացնելով Yemenia Airlines-ին պատկանող միակ քաղաքացիական ինքնաթիռը: Նախորդ ավիահարվածների ժամանակ ոչնչացվել էր ութ ինքնաթիռ, այդ թվում՝ Yemenia Airlines-ի հինգ ինքնաթիռ: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում