Հրշեջները մարել են Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցի խանութներից մեկում բռնկված հրդեհը
1 րոպեի ընթերցում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 27-ին, ժամը 10։54-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող խանութներից մեկում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։17-ին, մարվել՝ 11։50-ին։