Վրաստանի փոխվարչապետը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը պատրաստ է վերականգնել գործընկերությունը Թբիլիսիի հետ

2 րոպեի ընթերցում

Վրաստանի առաջին փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է վերականգնել և խորացնել Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ մանրամասնելով, որ Դավիթաշվիլին դարձել է առաջին վրացի նախարարը, որն այցել է Միացյալ Նահանգներ 2024 թվականին երկրների միջև հարաբերությունների վատթարացումից և Վրաստանի կառավարության անդամների նկատմամբ վիզային պատժամիջոցներ սահմանելուց հետո։ 

Նշվում է, որ վրացի նախարարն այցի ընթացքում հանդիպել է Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների և առաջատար միջազգային ֆինանսական հաստատությունների ղեկավարների հետ։ 

«Նոր վարչակազմն ունի շատ հաստատուն դիրքորոշում, որ այս ռազմավարական համագործակցությունը պետք է ոչ միայն շարունակվի, այլև խորանա՝ անցնելով որակապես նոր փուլի, որը գործնականում օգտակար կլինի երկու երկրների համար»,-ասել է Դավիթաշվիլին՝ ամփոփելով իր այցի արդյունքները։ 

Վրաստանի գործընկերությունը մի շարք արևմտյան երկրների հետ սկսեց է վատթարանալ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի և «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքի ընդունումից հետո։

Արևմուտքը մեղադրում է Վրաստանի ներկայիս իշխանություններին ժողովրդավարությունը հետ մղելու մեջ։ 

ԵՄ-ն սառեցրել է հարաբերությունները Վրաստանի հետ, հրաժարվել բարձր մակարդակի հանդիպումներից, կասեցրել ֆինանսական օգնությունը և երկրի ինտեգրումը միությանը։  

ԱՄՆ-ն կասեցրել է ռազմավարական գործընկերությունները և որոշ ֆինանսավորումներ։ Միացյալ Նահանգները ֆինանսական պատժամիջոցներ է կիրառել իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ ԵՄ հինգ երկրներ, ինչպես նաև Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Ուկրաինան վիզային պատժամիջոցներ են կիրառել Վրաստանի ավելի քան 300 պետական ​​պաշտոնյաների նկատմամբ։ 

Հայերեն

Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ ՌԴ-ում դատապարտված ԱՄՆ քաղաքացու ազատ արձակման համար

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել

Նորոգվում է Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ճանապարհը

Ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները. տարածքային բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ

Թրամփը հաստատել է լուրերը, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից գաղտնի կերպով հեռացել է այլ ինքնաթիռով

Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները

ԱԺ նիստ

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

Հայաստանը ներկայացնող աշակերտներն այս տարի երկու բրոնզե մեդալ են շահել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում

Ինչ հեռանկարներ ունի Պակիստան-Թուրքիա-Սաուդյան Արաբիա դաշինքը. մեկնաբանում է փորձագետը