Ֆրանսիայի վարչապետի մասնակցությամբ Փարիզում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պետական արարողություն

2 րոպեի ընթերցում

Փարիզի սրտում՝ Սենա գետի երկայնքով տեղակայված Հայաստանի էսպլանադում, ապրիլի 24-ին Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պետական արարողություն։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։ 

Միջոցառման մեկնարկին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, Կոմիտաս վարդապետի արձանի առջև ծաղկեպսակներ են զետեղել վարչապետ Ֆրանսուա Բայրուն, նախկին վարչապետ Գաբրիել Ատալը, Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, Սենատի նախագահ Ժերար Լարշեի անունից՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Էրվե Մարսելը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահները և պետական ու համայնքային այլ գործիչներ։ 

Ֆրանսահայ համայնքին ուղղված ելույթներով են հանդես եկել CCAF-ի համանախագահները, Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն և վարչապետ Ֆրանսուա Բայրուն։ 

Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում են եղել տասնյակ ֆրանսիացի պաշտոնյաներ՝ Ֆրանսիայի կառավարության անդամներ, պատգամավորներ, սենատորներ, ռեգիոնների և դեպարտամենտների խորհուրդների անդամներ, քաղաքապետեր, ինչպես նաև Ֆրանսիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ։ 

Արարողության ավարտից հետո տեղի է ունեցել ավանդական երթը՝ բազմաթիվ ֆրանսահայերի մասնակցությամբ։

Հայերեն العربية English Español Français Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին