Էրդողանն իր ուղերձում կրկին խուսափել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առնչությամբ հանդես է եկել ուղերձով՝ հերթական անգամ խուսափելով Ցեղասպանություն անվանել 1915 թվականին և դրանից հետո Օսմանյան կայսրության հայ բնակչության դեմ իրականացված ոճրագործությունները։

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին ու տեղի հայ համայնքին հղված իր ուղերձում, որն ընթերցվել է Ստամբուլի Ֆերիքյոյի Սուրբ Վարդանանց եկեղեցում մատուցված պատարագի ընթացքում, Էրդողանը, կրկնելով նախորդ տարիների տեքստը, նշել է, թե «օսմանցի հայերը զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի դժվար պայմաններում»։

«Նրանք, ովքեր փորձեցին պատմությունից թշնամանք ստեղծել, խզել մեր միջև եղած ուժեղ կամուրջներն ու կապերը, մինչ օրս չկարողացան հասնել իրենց նպատակին»,- ուղերձում ասել է Էրդողանը։ Նա նշել է՝ «մենք պետք է ապագան կառուցենք միասին՝ հավատացած լինելով, որ անցյալի հիշողությունները չպետք է գերի դարձնեն ներկան ու ապագան»։

Ի հեճուկս անցնող տարիների ընթացքում հայ համայնքի անդամների դեմ իրականցված հարձակումների ու խտրական վերաբերմունքի՝ Թուրքիայի նախագահը բացառել է հայ համայնքի անդամների նկատմամբ խտրականության դրսևորումները։

«Այս մտքերով ես վերստին անկեղծորեն կիսում եմ անցյալում հայ համայնքի կրած ցավերը և հարգանքով հիշում եմ օսմանյան քաղաքացիներին, ովքեր կորցրին իրենց կյանքը»,- ասվում է Էրդողանի ուղերձի եզրափակիչ հատվածում։

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին ուղերձով է հանդես գալիս 2012 թվականից ի վեր։ Մինչ օրս Թուրքիայի ղեկավարը հրաժարվում է ընդունել Հայոց ցեղասպանության փաստը։  

Հայերեն العربية English Русский 中文

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարգը