Ստամբուլում երկրաշարժից փլուզվել է լքված շենք, կան տուժածներ

2 րոպեի ընթերցում

Ստամբուլի մոտ ապրիլի 23-ի կեսօրին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով փլուզվել է լքված շենք, տուժել է 151 բնակիչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան:

Հատուկ հրավիրած ասուլիսում նա հայտնել է նաև, որ նախազգուշական նկատառումներից ելնելով տարհանվել են ևս 9 շենքերի բնակիչներ: Մինչդեռ, քաղաքաշինության և շրջակա միջավայրի նախարար Մուրադ Քուրումը նշել է, որ տարհանվել են 12 տների բնակիչներ: Ստացվել է նաև 378 հաղորդում շենքերում կառուցվածքային վնասների մասին: Նրա խոսքով՝ վարչության երեք հազար աշխատակիցները ներկայում գնահատում են վնասի իրական չափը:

«Մասնագետները հայտնաբերել են 9 տուն, որոնց պարագայում առկա է փլուզման վտանգ, նրանց բնակիչները տարհանվել են: Ֆաթիհ թաղամասում փլուզվել է մեկ լքված տուն, զոհեր չկան»,- նշել է Երլիկայան՝ հավելելով, որ երկրաշարժին հաջորդած 5 ժամվա ընթացքում գրանցվել է 127 հետցնցում, որոնցից ամենաուժեղը՝ 5.9 մագնիտուդ ուժգնության:

Տարերային աղետների հետևանքների վերացման թուրքական վարչության (AFAD) տվյալներով՝ չորեքշաբթի, Երևանի ժամանակով 13:49-ին, Մարմարա ծովում՝ Ստամբուլի ափերի մոտ տեղի է ունեցել 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որին հաջորդել են հետցնցումներ: Ստամբուլի նահանգային իշխանությունները հայտնել են 151 տուժածի մասին։

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում