Աշխարհ

Հնդկական Քաշմիրում զինյալները կրակ են բացել զբոսաշրջիկների վրա. կա 28 զոհ

2 րոպեի ընթերցում

Հնդկական Քաշմիրում զինյալները կրակ են բացել զբոսաշրջիկների վրա. կա 28 զոհ

Առնվազն 28 մարդ է զոհվել Հնդկաստանի հյուսիսի Ջամու և Քաշմիրի նահանգում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է The Hindu պարբերականը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրների։

Տեղական կառավարության ղեկավար Օմար Աբդուլլան, սակայն, նշել է, որ զոհերի թվի մասին պաշտոնական ճշգրիտ տվյալներ դեռ չկան։ Տարածաշրջանում հակաահաբեկչական գործողություն է իրականացվում։

Հարձակումը տեղի է ունեցել Պահալգամ քաղաքում, որտեղ եղել են մեծ թվով զբոսաշրջիկներ։ Զինյալների  խումբը կրակ է բացել նրանց վրա։ Զբոսաշրջիկները հիմնականում հնդիկներ են։

«Սա վերջին տարիների ամենախոշոր հարձակումն է խաղաղ բնակչության վրա», - գրել է Աբդուլլան X սոցցանցում։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին վճռականորեն դատապարտել է ահաբեկչությունը Պահալգամում, ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։

Հնդկաստանը և Պակիստանը յուրաքանչյուրը վերահսկում են Քաշմիրի մի հատված։ Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող հատվածում զինյալները դեռ 1989 թվականից պայքարում են Նյու Դելիի կառավարության դեմ։ Մուսուլման քաշմիրցիների մեծ մասը, ըստ The Associated Press գործակալության, սատարում են ապստամբների նպատակին՝ միավորելու Քաշմիրը կա՛մ որպես անկախ երկիր, կա՛մ Պակիստանի տիրապետության տակ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում