ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ առևտրի նախարարությունը հաստատել է արևային պանելների ներմուծման նոր մաքսատուրքերը Հարավարևելյան Ասիայի չորս երկրներից՝ Կամբոջայից, Վիետնամից, Մալայզիայից և Թաիլանդից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մաքսատուրքերը կկիրառվեն համաշխարհային խոշոր արտադրողների նկատմամբ։

ԱՄՆ առևտրի նախարարության եզրակացությամբ՝ նշված երկրների արտադրողները օգտվել են պետական սուբսիդիաներից և արտադրանքը մատակարարել են ԱՄՆ շուկա՝ արտադրության ինքնարժեքից ցածր գներով, ինչը համարվել է անարդար մրցակցություն։

Մաքսատուրքերի չափերը տարբեր են՝ կախված արտադրող ընկերությունից և երկրից։

Bloomberg-ի տվյալներով՝ Կամբոջայից որոշ մատակարարների համար սահմանվել է մինչև 3521 տոկոս սակագին, Մալայզիայից՝ 34.4 տոկոս, Վիետնամից՝ 395.9 տոկոս, Թաիլանդից՝ 375.2 տոկոս։

Bloomberg-ը գնահատում է, որ միայն 2024 թվականին այս չորս երկրներից ԱՄՆ ներմուծվել է արևային պանելների սարքավորումներ՝ ընդհանուր առմամբ 12.9 միլիարդ դոլարի ծավալով, ինչը կազմում է երկրի այս ապրանքների ներմուծման շուրջ 77 տոկոսը։

Մաքսատուրքերի սահմանման վերաբերյալ վերջնական որոշումը դեռ պետք է կայացնի ԱՄՆ միջազգային առևտրի հանձնաժողովը, որի նիստը նախատեսված է 2025 թվականի հունիսին։

 

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները

Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը

Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը․հայտարարվել է հետախուզում

Մարտունի համայնքի բոլոր բնակավայրերը հարստացել են դեկորատիվ ծառատեսակներով

ԵՄ երկրները հավանություն են տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելուն

Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղությունը շատ մոտ է

Վրաց կաթողիկոսը կարևորել է հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունն ու քրիստոնյա արժեհամակարգի համընդհանրությունը

Փրկարար ծառայությունը հորդորել է զգուշանալ Ապարանի ջրամբարից մինչև Քասախի գետաբերանի հեղեղավտանգ գոտուն մոտ գտնվելուց

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները