ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացը նոր թափ է ստանում․ Օմանի ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացը նոր թափ է ստանում և հնարավոր է դարձնում նույնիսկ անհավանականը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլից հետո X-ի հարթակում գրառում է կատարել Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին և ԱՄՆ նախագահի բանագնաց պարոն Սթիվեն Ուիթքոֆին բանակցություններին իրենց բարձր կառուցողական մոտեցման համար: Այս բանակցությունները նոր թափ են ստանում, և այժմ նույնիսկ քիչ հավանականը դառնում է հնարավոր»,- նշել է Օմանի ԱԳ նախարարը։ 

Իր հերթին, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X-ի հարթակում  կատարած գրառման մեջ նշել է, որ Իտալիայում ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններում համեմատաբար դրական մթնոլորտն առաջընթաց է գրանցել հնարավոր համաձայնագրի սկզբունքների շուրջ։ 

«Հռոմում համեմատաբար դրական մթնոլորտը հնարավորություն է տվել առաջընթացի հասնել հնարավոր գործարքի սկզբունքների և նպատակների շուրջ»,-նշել է Արաղչին:

«Առայժմ լավատեսությունը կարող է արդարացված լինել, բայց միայն մեծ զգուշությամբ», - նշել է նա: 

Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ Իտալիայի մայրաքաղաքում անցկացված անուղղակի բանակցությունների նոր փուլը տեղի է ունեցել ապրիլի 19-ին։

Երկու կողմերի պատվիրակությունները՝ Իրանի ԱԳ նախարար Արաղչիի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆի գլխավորությամբ բանակցություններ են վարել Հռոմում Օմանի դեսպանի նստավայրում։

Կողմերը համաձայնություն են ձեռք բերել փորձագետների մակարդակով տեխնիկական բանակցություններ սկսել Օմանում ապրիլի 23-ին:

Հայերեն English Русский

Միրզոյանն ու Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա առևտրատնտեսական հարաբերությունները

ՀՀ ԱԺ նախագահն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը

Ինդոնեզիայում հրդեհների դեմ պայքարի գործում ավելի քան 60 000 մարդ է ներգրավվել

Եգիպտոսի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները և լարվածության թուլացման ուղիները

ՀՀ ԶՈՒ զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով

ՍԴ նախագահի ընտրությունն անցկացվում է տասնօրյա ժամկետում

Երևանում երկու փողոց է անվանափոխվել

Ալեն Սիմոնյանն ու Էրիկ Դե Մույնքն անդրադարձել են ՀՀ-ԵՄ կապերին վերաբերող թեմաների

Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական և բնակարանային խնդիրները պետք է վեր լինեն քաղաքական շահարկումներից. Նազելի Բաղդասարյան

Վան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է Հոնկոնգում