Հայաստան

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված օտարերկրացուն

1 րոպեի ընթերցում

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված օտարերկրացուն

Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 19-ին ժամը 12:20-ին օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունն «Արմենպրես»-ին հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերել են տուժածին, ցուցաբերել համապատասխան օգնություն, պատգարակել (մոտ 5 մ) դեպի փրկարարական ավտոմեքենա, այնուհետև մոտեցրել (մոտ 4 կմ) շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում