Ռուսաստան

ԵՄ մտադիր չէ վերացնել ռուսական ավիաընկերությունների նկատմամբ կիրառվող սահմանափակումները

1 րոպեի ընթերցում

ԵՄ մտադիր չէ վերացնել ռուսական ավիաընկերությունների նկատմամբ կիրառվող սահմանափակումները

Եվրամիությունը մտադիր չէ վերացնել ռուսական ավիաընկերությունների նկատմամբ կիրառվող սահմանափակումները և թույլ տալ նրանց մուտք եվրոպական օդային տարածք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Politico»-ին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը՝ անանուն մնալու պայմանով։

Հայտարարությունը հետևել է Մոսկվայի՝ ԱՄՆ-ի հետ ավիահաղորդակցության վերականգնման շուրջ բանակցելու փորձերին՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը խաղաղ կարգավորելու համատեքստում։

Ինչպես պարզաբանել է Եվրահանձնաժողովի աղբյուրը, առանց եվրոպական երկրների ներգրավման ռուսական ավիաընկերությունները չեն կարողանա թռիչքներ իրականացնել դեպի ԱՄՆ։ Միևնույն ժամանակ, ԵՄ-ում նման համագործակցության նկատմամբ հետաքրքրվածություն չկա։

«ԵՄ տարածքում ռուսական ավիափոխադրողների թռիչքների արգելքը շարունակում է գործել։ Այդ արգելքը սահմանվել է ի պատասխան Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման»,- նշել է պաշտոնյան։

Բացի այդ, ԵՄ-ում լուրջ մտահոգություններ ունեն ռուսական ինքնաթիռների տեխնիկական անվտանգության վերաբերյալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում