Ռուբեն Ռուբինյանը ՌԴ ԱԳ փոխնախարարին տեղեկացրել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ  ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հետ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՌԴ ԱԳ նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել Երևանի և Անկարայի միջև ընդհանուր լեզու գտնելու գործընթացին, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարևոր գործոն է Հարավային Կովկասի կայունության և կայուն զարգացման համար։ 

ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նաև ասված է, որ Ռուբեն Ռուբինյանը Միխայիլ Գալուզինին տեղեկացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումների մասին։ 

«Քննարկվել են ռուս-հայկական հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում փոխգործակցության մի շարք հարցեր, այդ թվում՝ 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում»,-նշված է հաղորդագրության մեջ: 

Նշվում է, որ կողմերի միջև մտքերի փոխանակումն անցել է կառուցողական մթնոլորտում։

Հայերեն English فارسی Français Русский 中文

Այգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է. ԿԳՄՍ-ն պարզաբանում է տարածել

Ծովինար Թադևոսյանը ներկայացրել է նորանշանակ տեղակալին

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը

Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

«Արզնի կաթնամթերք»-ի կաթի և կաթնամթերքի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սեպտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

Եվրոպայի հանցակցությունն Իրանի դեմ պատերազմում անպատասխան չի մնա. Ղարիբաբադի

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը

Արարատ Միրզոյանն ու Նասեր Բուրիտան քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները