Wildberries-ը Երևանում կիրականացնի մեծածավալ ապրանքների անվճար առաքում

2 րոպեի ընթերցում

Wildberries ընկերությունը սկսում է մեծածավալ ապրանքների անվճար առաքում Երևանում։ Այժմ մայրաքաղաքի բնակիչները հնարավորություն ունեն պատվիրել կահույք, կենցաղային տեխնիկա, սանտեխնիկա, շինանյութեր և ամառանոցային ապրանքներ՝ անմիջապես տուն՝ ներառյալ  բարձրահարկ բնակարաններ, առանց հավելյալ վճարի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ծառայության մեկնարկի մասին հայտարարվել է ապրիլի 17-ին Մոսկվայում անցկացվող Էլեկտրոնային առևտրի նորարարական տեխնոլոգիաների (КИТ) կոնֆերանսի ընթացքում։ Ըստ Wildberries-ի «Բեռնային և սուրհանդակային առաքման» բաժնի ղեկավար Եվգենի Բուլդիգինի՝ ծառայության ներդրումը Հայաստանում, Ղազախստանում և Բելառուսում կարևոր քայլ է ընկերության միասնական լոգիստիկ հարթակի ստեղծման ճանապարհին։

«Մենք նկատում ենք գնորդների մեծ հետաքրքրությունը և վստահ ենք, որ նոր ծառայությունը կխթանի ինչպես տեղական, այնպես էլ ռուսաստանյան վաճառողների վաճառքի աճը»,-նշել է Բուլդիգինը։

Ծառայությունը նախնական փուլում հասանելի կլինի միայն Երևանում, սակայն տարվա ընթացքում նախատեսվում է ընդլայնել ուղղությունները և ներառել նաև այլ բնակավայրեր։

Այս պահին Wildberries հարթակում հասանելի է ավելի քան 160,000 անուն մեծածավալ ապրանք, և 2024 թվականին դրանց պահանջարկը ավելացել է ավելի քան յոթ անգամ՝ նախորդ տարվա համեմատ։

Հայերեն

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն ոչ-ոքի խաղաց «Զիմբրու»-ի հետ

Ոստիկանությունը հայտնաբերել և ձերբակալել է Էրեբունիում ողբերգական ելքով կրակոցների միջադեպին մասնակցելու մեջ կասկածվող երկու հետախուզվողի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկ»-ն արտագնա խաղում զիջեց «Դեբրեցեն»-ին

Գերմանիայում ձերբակալել են բանկի աշխատակցին դանակահարած հանցագործին

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են «Էրազմուս Մունդուս» ծրագրի հայ ուսանողների հետ

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին

Վաշինգտոնը պետք է վերանայի իր մոտեցումը Թեհրանի հետ երկխոսության նկատմամբ․ Արաղչի

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է

Գերմանիայում մեկ մարդ է սպանվել բանկի բաժանմունքի վրա հարձակման ժամանակ