Երդվյալ ատենակալների մասնակցությամբ դատավարությունների մասին ձևակերպում եղել է նաև 1995թ Սահմանադրությունում. Վարդանյան

2 րոպեի ընթերցում

Երդվյալ ատենակալների մասնակցության դատավարություն իրականացնելու վերաբերյալ քննարկումները Հայաստանում նոր չեն, նման հնարավորություն սահմանված է եղել նաև 1995-ի Սահմանադրությունում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն՝ անդրադառնալով երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: 

Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ տարբեր երկրներում երդվյալ ատենակալների մասնակցության տարբեր մեխանիզմներ կան: Առավել զարգացած համակարգ գոյություն ունի ԱՄՆ-ում: «Նրանք որոշում են բացառապես անձի մեղավորության կամ անմեղության հարցը, այսինքն՝ նրանք են իրականացնում այդ մասով արդարադատություն: Մնացած հարցերը կարգավորվում է դատարանի կողմից, դատավորը միշտ ներկա է գտնվում, երբ կա երդվյալ ատենակալների ինստիտուտ»,-ասաց Վարդանյանը:

Անդրադառնալով Հայաստանում այս ինստիտուտի ներդրման հնարավորությանը՝ պատգամավորն ասաց. «Սա իրավաչափ քննարկում է, որը կարելի է ծավալել՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ 1995 թ խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության մեջ սահմանվում էր հնարավորություն՝ երդվյալ ատենակալների մասնակցությամբ դատավարություն իրականացնելու: Այսինքն՝ սա նոր քննարկում չէ, 1995թ Սահմանադրության մեջ առկա ձևակերպում է եղել»:

Նա, այնուամենայնիվ, շեշտեց՝ այդ հարցը նախևառաջ պետք է որոշի ժողովուրդը: Դա սահմանադրական կարգավորումներ պահանջող գործընթաց է: Վարդանյանը կարևորեց նաև հստակեցնել, թե ինչ մոդելով են առաջնորդվելու և այդ մոդելն ինչի է հանգեցնելու:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից օրեր առաջ հայտարարեց, որ Հայաստանի նոր Սահմանադրության համատեքստում պետք է լրջորեն քննարկեն դատական համակարգում երդվյալ ատենակալների ինստիտուտներ ներդրման հարցը։ 

Հայերեն English

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին