Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 102 մլն եվրոյի վարկ՝ առողջապահության ոլորտում բարեփոխումների համար

2 րոպեի ընթերցում

Հայաստանը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից կներգրավի 102 մլն եվրո վարկ, որը կուղղվի առողջապահության ոլորտին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2024թ հուլիսի 25–ին:

«Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 102 մլն եվրո արժողությամբ վարկ: Ծրագրի նպատակն է բարելավել առաջնային բժշկական օգնության որակն ու իրագործումը և բարձրացնել առողջապահական ծախսերի արդյունավետությունն ու նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները»,–ասաց Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

Փոխնախարարի խոսքով՝ սա առաջին վարկային համաձայնագիրն է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ, որը հիմնված է արդյունքների վրա: «Նախանշվել են այն արդյունքները, որոնց կառավարությունը՝ ի դեմս առողջապահության նախարարության, պետք է հասնի ռեֆորմների միջոցով: Եվ միայն այդ դեպքում վարկային միջոցներից առհանումներ կարվեն պետական բյուջե, որը կհամալրի առողջապահության բյուջեն»,–ասաց Նանուշյանը: 

Նա հստակեցրեց՝ դա բյուջետային վարկ է: Յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր ցուցանիշին հասնելու պարագայում վարկը կմասնահանվի և կտրամադրվի պետական բյուջեին, պետական բյուջեից կհամալրվի առողջապահության բյուջեն՝ իրականացնելու մեծածավալ ռեֆորմներ: «Մասնավորապես, մարդկանց բժշկական ծառայության հասանելիությանն ուղղված առողջության համապարփակ ապահովագրության ռեֆորմը»,–նշեց նա: 

Վարկը լողացող տարեկան տոկոսադրույք ունի: Անցյալ տարվա օգոստոսի դրությամբ կազմում է 4.577 տոկոս: 

Հայերեն العربية English Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ