Իրան

Մոսկվայում հանդիպել են Պուտինն ու Արաղչին

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում հանդիպել են Պուտինն ու Արաղչին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA–Ն: 

Արաղչին երկօրյա այցով Մոսկվա է ժամանել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հրավերով։ 

Մոսկվա ժամանելուն պես Արաղչին ասել էր, որ այնտեղ է՝ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ուղերձը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցելու համար: Նա տեղեկացրել է, որ ուղերձը վերաբերում է միջազգային և տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև երկկողմ հարցերին: 

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում