Իրավունք

Դպրոցի զինանոցում հայտնաբերվել է ոչ ուսումնական զենք-զինամթերք. Արմավիրի համայնքային ոստիկանների բացահայտումը

1 րոպեի ընթերցում

Դպրոցի զինանոցում հայտնաբերվել է ոչ ուսումնական զենք-զինամթերք. Արմավիրի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ապրիլի 11-ին Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի միջնակարգ դպրոցի զինանոցում կատարված զննությամբ հայտնաբերվել է մեկ գնդացիր, հակատանկային երկու ական և հինգ հակագազ, որոնք դպրոցի հաշվեկշռում ամրագրված չէին որպես ուսումնական զենք կամ զինամթերք:

Ըստ աղբյուրի՝ ապօրինի պահված զենք-զինամթերքի ձեռքբերման հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում