Տնտեսություն

Ձեռք բեր 1 սմարթֆոն Team-ից, տնկիր 10 ծառ

2 րոպեի ընթերցում

Երկրի օրվան ընդառաջ՝ Team Telecom Armenia-ն իրականացնում է կայուն զարգացմանն ուղղված նախագիծ․ գնելով սմարթֆոն Team մասնաճյուղերից՝ յուրաքանչյուր հաճախորդ կդառնա նոր անտառի ստեղծման աջակից: Ընկերությունը կտնկի 10 ծառ ապրիլի 15-22-ը գնված ամեն սմարթֆոնի դիմաց։

Անտառը հիմնվելու է Լոռու մարզի Բովաձոր գյուղում։ Նախագիծն իրականացվում է Armenia Tree Project-ի (ATP) հետ համագործակցությամբ, որն ունի Հայաստանում անտառ հիմնելու 30 տարվա փորձ:

Team Telecom Armenia-ն հիմնադրման օրվանից ակտիվ քայլեր է իրականացնում շրջակա միջավայրի պահպանման ուղղությամբ, որը ամրագրված է նաև ընկերության կայուն զարգացման ռազմավարությունում:

«Երկրի օրը» նշվում է ապրիլի 22-ին։ Այն արդեն 55-րդ տարին անընդմեջ միավորում է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում՝ բնության պահպանության և Երկիր մոլորակի մաքրության ապահովման լուծումներ գտնելու և միջոցառումներ ձեռնարկելու շուրջ։ Այս տարի այն նշվում է «Մեր ուժը, մեր մոլորակը» խորագրի ներքո:

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։

Հայերեն

Մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր տարածած անձը կալանավորվել է

Իրանի արտգործնախարարն ԱՄՆ-ին կոչ է արել խուսափել անիրատեսական պահանջներից

ՔՊ խմբակցությունը դատապարտում է ընդդիմադիր ավագանու անդամին պատկանող ավտոմեքենայի հրկիզման դեպքը

ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի 10-11-ին

Գազայում իսրայելական հարվածներից մեկ օրում զոհվել է ավելի քան 60 մարդ

«Կամերային երաժշտության դպրոց»-ի սաները գալա համերգով կամփոփեն դասերը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մտահոգություն են հայտնել Պակիստանի հրթիռային փորձարկումների առնչությամբ. ANI

Մարմարիկում երկու տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Դատախազը դատարան է հանձնել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանի հետ փողերի լվացում կատարելու մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրեական վարույթը

Հայաստանի բասկետբոլի Մ18 և Մ20 հավաքականների կազմը համալրվել է նոր անդամով