Հայաստան

Վարչապետը ներկայացրեց, թե 2018-2023 թվականներին ՀՀ կառավարությունը որքան աջակցություն է տրամադրել ԼՂ-ին

1 րոպեի ընթերցում

Վարչապետը ներկայացրեց, թե 2018-2023 թվականներին ՀՀ կառավարությունը որքան աջակցություն է տրամադրել ԼՂ-ին

Հայաստանի կառավարությունը 2018 թվականից մինչև 2023 թվականի  սեպտեմբեր 367 մլրդ դրամով ավելի շատ գումար է հատկացրել Լեռնային Ղարաբաղին, քան 2012-2017 թթ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը:  

«2018-ից մինչև 2023 թվականի սեպտեմբեր ՀՀ կառավարությունը 367 մլրդ դրամով կամ 130 տոկոսով ավելի շատ գումար է հատկացրել  ԼՂ-ին: Վերցրել եմ, թե 2012-2017 թվականներին ինչ է տրվել բյուջեից և, թե 2018–2023 թվականներին ինչ է տրվել:  2.3 անգամ ավելի շատ աջակցություն է ցուցաբերվել: 2018 թվականից մինչև հիմա մենք ԼՂ-ին տարբեր հոդվածներով, այդ թվում՝ բռնի տեղահանվածներին աջակցություն, նաև ԼՂ-ին ուղիղ աջակցություն, 1.3 մլրդ դոլար կամ 548 մլրդ դրամ ենք հատկացրել»,-ասաց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում