Չինաստան

Սի Ծինփինը կարծում է, որ Հարավչինական ծովի շուրջ Վիետնամի հետ տարաձայնությունները հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով

2 րոպեի ընթերցում

Սի Ծինփինը կարծում է, որ Հարավչինական ծովի շուրջ Վիետնամի հետ տարաձայնությունները հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ Վիետնամի հետ տարաձայնությունները, որոնք վերաբերում են Հարավչինական ծովին, հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով։ 

«Չինաստանի և Վիետնամի հաջող պրակտիկան ցամաքային սահմանի խնդրի կարգավորման հարցում ցույց է տալիս, որ երկու կողմերը միանգամայն ի վիճակի են խնդիրները լուծել բանակցությունների միջոցով»,-գրել է Չինաստանի նախագահը Վիետնամի Կոմկուսի​ Nhan Zan թերթում տպագրված հոդվածում։ 

Սի Ծինփինը նշել է, որ երկրները պետք է արդյունավետորեն կատարեն Հարավչինական ծովում կողմերի գործելակերպի մասին հռչակագրի դրույթները։

Սի Ծինպինն ընդգծել է, որ երկու կողմերը պետք է վերացնեն տարաձայնությունները և Հարավչինական ծովը վերածեն խաղաղության, բարեկամության և համագործակցության ծովի։

Չինաստանը, Վիետնամը և տարածաշրջանի մի շարք այլ երկրներ վիճարկում են Հարավչինական ծովում գտնվող Պարասելյան կղզիների և Սպրատլի արշիպելագի (չինական անվանումը՝ Նանշա, վիետնամականը՝ Չիոնգսա) պատկանելությունը։ 

Հարավչինական ծովում կողմերի գործելակերպի հռչակագիրը ստորագրվել է Չինաստանի և ԱՍԵԱՆ-ի (Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) երկրների կողմից 2022 թվականին: Այն ստորագրողներից պահանջում է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են բարդացնել վեճերը, մեծացնել լարվածությունը կամ խարխլել խաղաղությունն ու կայունությունը: Դրա դրույթներից մեկը նախատեսում է Հարավչինական ծովում կողմերի գործելակերպի օրենսգրքի մշակում, որը կորոշի տարաձայնությունների կարգավորման վերջնական պարամետրերը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում