Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը հաղթանակով է մեկնարկել աշխարհի 4-րդ դիվիզիոնի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականն աշխարհի առաջնության 4-րդ դիվիզիոնի մրցաշարի մեկնարկում խոշոր տարբերությամբ հաղթեց Մալայզիայի հավաքականին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում կայացած անդրանիկ խաղում Հայաստանի հավաքականը 24:3 հաշվով առավելության հասավ Մալայզիայի հավաքականի նկատմամբ: Մեկնարկային տուրում հաղթանակներ են տոնել նաև Ուզբեկստանի ու Ինդոնեզիայի ընտրանիները:

Երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Ուզբեկստանի ընտրանու հետ: Այդ հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին 20:00-ին Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում: 

Հայերեն العربية English Español Русский Türkçe