Նախատեսվում է ապահովել տեսակապով մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին. նախագիծը հանրային քննարկման փուլում է

3 րոպեի ընթերցում

Ներքին գործերի նախարարությունը մշակել և e-draft.am կայքում տեղադրել է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակը դատական նիստերին մեղադրյալի մասնակցությունը տեսակապի միջոցով ապահովելու հնարավորություն ստեղծելն է։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, նախագծով առաջարկվում է տեսակապի միջոցով մեղադրյալի մասնակցությունն իրականացնել այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է հասարակական կարգի կամ հանրային առողջության պաշտպանության, մեղադրյալի կամ վարույթի այլ մասնակիցների հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության, հանցագործությունների կանխման, ողջամիտ ժամկետում դատական քննության ապահովման կամ վարույթի մասնավոր մասնակցի ցուցմունքի արժանահավատության ապահովման համար։

Նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից բխող չափանիշները։ Տեսակապով մեղադրյալի մասնակցությունը ապահովելու դեպքում պետք է երաշխավորվեն հետևյալ նվազագույն պայմանները՝

1) դատական վարույթի մասնակիցները և մեղադրյալը պետք է հստակորեն տեսնեն ու լսեն միմյանց,

2) մեղադրյալը և նրա պաշտպանը դատական նիստի ընթացքում պետք է խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորություն ունենան,

3) մեղադրյալը պետք է հնարավորություն ունենա դատական նիստի ընթացքում տեսակապի միջոցով հետազոտելու բոլոր ապացույցները և վարույթի այլ նյութերը։

Ըստ աղբյուրի՝ նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ կլինի դատական նիստերի դահլիճները, քրեակատարողական հիմնարկները, ձերբակալվածներին պահելու վայրերը կահավորել համապատասխան տեխնիկական միջոցներով՝ միջազգային չափանիշներին համահունչ, ինչպես նաև վերապատրաստել դատավորներին՝ ապահովելու համար տեխնիկական միջոցներից օգտվելու համար անհրաժեշտ կարողությունների առկայությունը։ 

Նշվում է, որ մի շարք պետություններում (Իտալիա, Նիդեռլանդներ, Ֆինլանդիա, Ռուսաստան, Վրաստան) քրեական դատավարությունում անհրաժեշտության դեպքում կիրառվում է մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին տեսակապով ապահովելը։

Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է մինչև ապրիլի 26-ը նախագծի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները ներկայացնել e-draft.am կայքի միջոցով։ Նախագծին կարելի է ծանոթանալ հղմամբ։ 

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին