Սպորտ

Ըմբիշ Մանվել Խաչատրյանը ԵԱ-ի կիսաեզրափակիչում կմրցի ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլիի հետ

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Մանվել Խաչատրյանը ԵԱ-ի կիսաեզրափակիչում կմրցի ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլիի հետ

Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 55 կգ քաշային կարգում հանդես եկող Հայաստանի հավաքականի անդամ Մանվել Խաչատրյանը դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլիի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Խաչատրյանը քառորդ եզրափակիչում մրցեց և 9:0 հաշվով հաղթեց թուրք Էմրե Մուտլուին:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից կիսաեզրափակիչ էին դուրս եկել Մալխաս Ամոյանը և Կարեն Ասլանյանը:

Կիսաեզրափակիչները կկայանան ապրիլի 11-ի երեկոյան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում