Մարտունի համայնքում իրականացվում են 2026-ի սուբվենցիոն ծրագրերի կազմման գործընթացի հանրային լսումներ

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի բնակավայրերում ընթանում են 2026 թվականի սուբվենցիոն ծրագրերի կազմմանը նպատակաուղղված հանրային լսումներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, հանրային լսումներն արդեն ավարտվել են Արծվանիստ, Ծովինար, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն,Գեղհովիտ բնակավայրերում։ Հանդիպումներին մասնակցել են բնակավայրերի վարչական ղեկավարներ, տարբեր տարիքի ու մասնագիտությունների մարդիկ, ովքեր հանդես են եկել ամենատարբեր առաջարկություններով, որոնք հիմնականում վերաբերում են  համայնքի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը։ 

«Մի բնակավայրում առաջնային կամ հրատապ է համարվում խմելու ջրի, մեկ այլ բնակավայրում՝ ոռոգման ջրի, մյուսում՝ ճանապարհների կամ լուսավորության ցանցի, մանկապարտեզի, գազատարի կառուցման կամ նորոգման հիմնախնդրի կարգավորումը։ Այդ առաջարկները մեզ մոտ արձանագրվում են, ուսումնասիրվում, քննարկվում, ապա դառնում են ծրագրային նախնական հայտեր ու ներկայացվում պատկան մարմիններ, իսկ Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվելուց  հետո արդեն դրվում են գործողության մեջ։ Մեր հիմնական նպատակն է ապագա ծրագրերը կազմելիս տեղերում լսել բնակիչների անմիջական կարծիքները։

Հավելեմ, որ 2024 թվականին Մարտունի համայնքում իրականացվել է համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված 85 ենթածրագիր, իսկ 2025 թվականին արդեն նախատեսված է իրականացնել 110 ենթածրագիր, որոնցից 34-ը բնակավայրերի ներսի ճանապարհների ասֆալտապատման, 8-ը՝ սալարկման, 14-ը՝ խմելու, 23-ը՝  ոռոգման ջրագծերի, 14-ը՝ լուսավորության ցանցի, 9-ը՝ բազմաբնակարան շենքերի տանիքների, 3-ը մանկապարտեզների, 5-ը՝ մշակույթի տների, 3-ը՝ մանկապարտեզների կառուցման կամ հիմնանորոգման ծրագրեր են, որոնց նախահաշվային արժեքը կազմում է շուրջ 6 միլիարդ 100 միլիոն դրամ։

2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի մեկնարկը, ամենայն հավանականությամբ, կտրվի 2025 թվականի հունիս-հուլիս ամիսներից, իսկ 2024 թվականից 2025 թվական տեղափոխված ծրագրերի մեկնարկն արդեն տրված է»,-ներկայացրեց Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը։

2026 թվականի սուբվենցիոն ծրագրերի կազմման գործընթացին նպատակաուղղված հանրային քննարկումները ապրիլ ամսի ընթացքում կկազմակերպվեն նաև Մարտունի խոշորացված համայնքի մնացած 11 համայնքներում։

Հայերեն

Մունդիալ-2026. Պորտուգալիան չկարողացավ հաղթել Կոնգոյին

Thales-ը և BooTech-ը հայտարարել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործընկերության մասին

Թրամփի կարծիքով՝ Իսրայելը պետք է Լիբանանի հարցում մեղմ դիրքորոշում ցուցաբերի

Մակրոնի հավաստմամբ՝ Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշակի պահի պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով