Աշխարհ

Արքայազն Հարրին Ուկրաինայում հանդիպել է պատերազմի վիրավորների հետ

1 րոպեի ընթերցում

Արքայազն Հարրին Ուկրաինայում հանդիպել է պատերազմի վիրավորների հետ

Արքայազն Հարրին Ուկրաինա կատարած չհայտարարված այցի ժամանակ հանդիպել է ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում վիրավորված զինվորականների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

Հարրին չորս վետերանների ուղեկցությամբ այցելել է Լվովի Superhumans Center օրթոպեդիկ կլինիկա, որտեղ բուժվում և վերականգնվում են վիրավոր զինվորականները և քաղաքացիական անձինք: Այցի ընթացքում Հարրին հանդիպել է Ուկրաինայի վետերանների գործերով նախարար Նատալյա Կալմիկովայի հետ։

Արքայազն Հարրիի՝ Ուկրաինա մեկնելու մասին հայտարարվել է միայն այն բանից հետո, երբ նա լքել է երկրի  տարածքը:

Հարրին, որը 10 տարի ծառայել է բրիտանական բանակում, վիրավոր զինվորներին օգնելը դարձրել է իր ամենաակնառու աշխատանքներից մեկը: Նա 2014 թվականին հիմնել է Invictus Games հիմնադրամը, որը վիրավոր վետերաններին հնարավորություն է տալիս մասնակցել Պարալիմպիկ խաղերին նմանվող մարզական միջոցառումներին։ Ուկրաինան 2017 թվականից ակտիվորեն մասնակցում է Invictus Games-ի միջոցառումներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում