Թագավոր Չարլզ III-ը և թագուհի Քամիլան հանդիպել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը և թագուհի Քամիլան ամուսնության 20-ամյակի տոնակատարությունները համատեղել են պետական այցի հետ՝ շրջելով Իտալիայում, որտեղ հանդիպումներ են ունեցել երկրի նախագահի, վարչապետի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, ով վերջերս դուրս է գրվել հիվանդանոցից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «BBC»-ին։

Հռոմի պապի հետ հանդիպումը նախապես չէր հայտարարվել։ Թագավորական զույգի պաշտոնական այցը Վատիկան հետաձգվել էր, քանի որ Ֆրանցիսկոսը թոքաբորբով հիվանդանալուց հետո, երկամսյա հանգստի կարիք ուներ։ Հանդիպումը հաստատվել է միայն ապրիլի 9-ի առավոտյան՝ թագավորական այցի երրորդ օրը։ Թագավորը և թագուհին Հռոմի պապին այցելել են նույն օրը կեսօրին Վատիկանի Սուրբ Մարթայի տանը (Casa Santa Marta)։ Վատիկանը հինգշաբթի առավոտյան հրապարակել է 20 րոպե տևած հանդիպման լուսանկարը։

Բուքինգհեմյան պալատից հայտնել են, որ թագավորը և թագուհին ուրախ են, որ Սրբազան Քահանայապետը իրեն բավական լավ է զգում նրանց ընդունելու համար և իրենք անձամբ հնարավորություն են ունեցել փոխանցելու իրենց բարեմաղթանքները։

Սա նաև երկու եկեղեցիների ղեկավարների հանդիպում էր։ Որպես Մեծ Բրիտանիայի միապետ՝ Չարլզը գլխավորում է Անգլիական եկեղեցին, որը 1534 թվականին բաժանվել է կաթոլիկ եկեղեցուց։ 

 

 

Հայերեն

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն