Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը և Խորվաթիայի վարչապետի արտաքին քաղաքականության գծով խորհրդականը անդրադարձել են երկկողմ օրակարգի հարցերի

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը և Խորվաթիայի վարչապետի արտաքին քաղաքականության գծով խորհրդականը անդրադարձել են երկկողմ օրակարգի հարցերի

Աշխատանքային այցով Խորվաթիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը ապրիլի 9-ին հանդիպում է ունեցել Խորվաթիայի Հանրապետության վարչապետի արտաքին քաղաքականության գծով խորհրդական Դինո Միխանովիչի հետ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-Խորվաթիա երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցերի:

Դավիթ Կարապետյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և առկա մարտահրավերները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում