Ադրբեջան

Ադրբեջանը չի կատարի ՄԻԵԴ-ի որոշումները. Ալիև

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը չի կատարի ՄԻԵԴ-ի որոշումները. Ալիև

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ապրիլի  9-ին ելույթ ունենալով «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով միջազգային համաժողովում, հայտարարել է, որ Ադրբեջանը չի կատարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: 

Ալիևը նշել է, որ դրա պատճառը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցումն է։ 

«Եթե պատվիրակությունը չի մասնակցում վեհաժողովի նիստերին և չի կարողանում քվեարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորների ընտրությանը, ապա Ադրբեջանի վերաբերյալ այս դատարանի որոշումները կհամարվեն անվավեր։ Մենք զրկված ենք ձայնի իրավունքից։ Մենք չենք քվեարկել այս դատավորների օգտին և չգիտենք, թե ովքեր են նրանք»,-ասել է նա: 

2024 թվականի հունվարին ԵԽԽՎ-ն մերժել է վավերացնել ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը։ Բանաձևին կողմ է քվեարկել 90, դեմ՝ 76, ձեռնպահ՝ չորս պատգամավոր։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ադրբեջանի դեմ քվեարկած 76 պատգամավորների մուտքը երկիր արգելվել է։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում