Հայաստան

Գլխավոր դատախազը «Քրեական ենթամշակույթի տարածման կանխարգելումը ՀՀ ԶՈւ»-ում թեմայով վարպետաց դաս է անցկացրել

1 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազը «Քրեական ենթամշակույթի տարածման կանխարգելումը ՀՀ ԶՈւ»-ում թեմայով վարպետաց դաս է անցկացրել

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ Արսեն Մանգասարյանի հրավերով, Ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների համար վարպետաց դաս է անցկացրել՝ «Քրեական ենթամշակույթի տարածման կանխարգելումը ՀՀ զինված ուժերում» թեմայով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ հիշեցնելով, որ առաջին վարպետաց դասը ՀՀ գլխավոր դատախազն անցկացրել էր 2025 թվականի փետրվարի 25-ին Ակադեմիայի Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաօդային ուժերի ինստիտուտի կուրսանտների համար:

Կուրսանտների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված երկխոսության շրջանակներում Աննա Վարդապետյանն անդրադարձել է Զինված ուժերում հրամանատարական առաջնորդության, կոնֆլիկտների կառավարման և որոշում կայացնելու համար անհրաժեշտ հմտություններին, քրեական ենթամշակույթին բնորոշ վարքագծային մոդելների վերլուծությանը, Զինված ուժերում հանցագործությունների կանխարգելման համար անհրաժեշտ ոչ ստանդարտ լուծումներին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում