Աշխարհ

Բելգիան մեկ միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

Բելգիան մեկ միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային

Բելգիայի վարչապետ Բարտ դե Վեվերն Ուկրաինա կատարած այցի ժամանակ հայտարարել է ռուսական սառեցված ակտիվներից ստացված միջոցներից Ուկրաինային հատկացվելիք մեկ միլիարդ եվրոյի օգնության փաթեթի մասին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Մենք մեկ միլիարդ եվրոյի օգնության փաթեթ ենք հատկացնում Ուկրաինային»,- ասել է նա Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսում։

Վարչապետը հավելել է, որ Բելգիան նախատեսում է տարեկան նույն չափով օգնություն հատկացնել Ուկրաինային։

ԵՄ-ում սառեցված 210 միլիարդ ռուսական ակտիվներից 190 միլիարդը գտնվում է Բելգիայում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելգիայի վարչապետին այցի ընթացքում ուղեկցում են պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը, արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրեվոստը, պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչները։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում