Ֆինանսներ

Հայաստանի փոխվարչապետն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի փոխվարչապետն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է գործունեությունը առաքելության ղեկավարի պաշտոնում: Հանդիպմանը ներկա էր նաև Ալեքսանդր Թիմանը, ով առաջիկայում ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարությունից հայտնում են, որ բարձր գնահատելով վերջին տարիներին հարկաբյուջետային կայունության ապահովման ուղղությամբ ԱՄՀ-ի հետ կառուցողական և արդյունավետ փոխգործակցությունը՝ Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Իվա Պետրովային այս ուղղությամբ ներդրած ջանքերի համար և վստահություն հայտնել, որ Ալեքսանդր Թիմանի առաջնորդությամբ ձևավորված համագործակցությունը ևս կլինի շարունակական:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ մակրոտնտեսական քաղաքականությանը և տնտեսական վերջին զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: ԱՄՀ պահուստային 5-րդ ծրագրի ներքո սահմանված միջոցառումների համատեքստում մանրամասն անդրադարձ է կատարվել սահմանված թիրախների ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, այդ թվում՝ ֆինանսական ոլորտի, ներդրումային միջավայրի բարելավման, ինչպես նաև տնտեսական ակտիվության պահպանման տեսանկյունից այլ էական ուղղություններով ընթացիկ բարեփոխումներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում