ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Սլովենիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի հետ
1 րոպեի ընթերցում

Աշխատանքային այցով Սլովենիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ապրիլի 7-ին հանդիպել է ունեցել Սլովենիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Բարբարա Ժվոկելյի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-սլովենական երկկողմ համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Զրուցակիցներն ընդգծել են երկու գերատեսչությունների միջև համագործակցության խորացման և փորձի փոխանակման կարևորությունը: