Տավուշում իրականացվելու են ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ. ՀՀ ՊՆ
1 րոպեի ընթերցում

Տավուշում ապրիլի 8-10-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելու են սահմանազատման և սահմանագծման նախորդիվ կատարված աշխատանքների շրջանակում ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
«Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: