Երևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են 3 300, մարզերի պարեկները՝ 16 008 խախտում

2 րոպեի ընթերցում

ՀՀ մայրաքաղաքում մարտի 31-ից ապրիլի 7-ը իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3 300 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 123 մեքենա։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 145, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 302 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 36, չամրակապված վարելու՝ 576, առանց մանկական նստատեղի (քարսիթի)՝ 5, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 229, վարելիս հեռախոսից օգտվելու՝136, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 50 և 1251 այլ իրավախախտումներ։

Ըստ աղբյուրի՝ 112 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 214-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 63-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 91-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 78 անձ։

Նշվում է, որ նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16 008 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 258 տրանսպորտային միջոց։

«Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 199, առանց վարորդական իրավունքի վկայականի՝746, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 2 անձ։
Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝
87, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող՝ 1, չամրակապված վարելու՝ 3978, առանց մանկական նստատեղի (քարսիթի)՝ 186, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 417, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 600, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 57, արագության գերազանցման՝ 2153 և 4496 այլ իրավախախտումներ։

417 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1936-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 545-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 8-ը՝ բեռնատարներ, 238-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 51 անձ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին