Մամուլի սրահ

Քաղաքացիները ստանալու են նոր որակի անձնագրային ծառայություն․ ներդրվում է եվրոպական լավագույն փորձը

4 րոպեի ընթերցում

Հանրապետությունում անձնագրային ծառայությունների գրասենյակների թիվը կրճատվելու է, ծառայությունների  մատուցումը պատվիրակվում է մասնավորին։ Դա կատարվում է կենսաչափական համակարգի ներդրման համատեքստում։ Կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը՝ ֆրանսիական կոնսորցիումը, Հայաստանում կիրականացնի կենսաչափական համակարգի ներդրման գործընթացը։ Շուտով հաղթող կազմակերպության հետ կկնքվի պայմանագիր, որից հետո կսկսվի ներդրումային գործընթացը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը նշեց, որ դա ենթադրում է նոր գրասենյակների ձևավորում, տեխնիկական հագեցվածություն, կադրերի վերապատրաստում և այլն։ 

«Հանրային ծառայությունների մատուցման բոլորովին նոր կոնցեպտ ենք ներդնելու։ Լավ փորձառություն է բերվում Հայաստան։ Այդ մասնավոր ընկերության կողմից 23 գրասենյակ կունենանք, որից 2-3-ը կլինի Երևանում, մնացածը՝ մարզերում։ Այս գրասենյակներում են ընդունվելու անձը հաստատող փաստաթուղթ ստանալու վերաբերյալ դիմումները՝ լինի անձնագիր, թե նույնականացման քարտ»,-ասաց Նելլի Դավթյանը։ 

Հասարակության շրջանում կան մտահոգություններ այն առումով, որ փոքր թվաքանակով գրասենյակները որքանով կկարողանան ժամանակին ու պատշաճ սպասարկել քաղաքացիներին։ Նելլի Դավթյանը նշեց, որ ծառայությունները մատուցվելու են թվայնացած եղանակով։ 

«Ըստ էության, անձնագրային գրասենյակ մոտենալ անհրաժեշտ է լինելու մի քանի տարին մեկ անգամ։ Նոր տեխնոլոգիաների ներդրման պայմաններում, աշխարհի լավագույն փորձը հաշվի առնելով, սա բավարարելու է։ Գրասենյակներում ներդնելու ենք բոլորը մեկում կոչվող տեխնիկական լուծումը, երբ մեկ սարքով և՛ լուսանկարահանումը, և՛ մատնահետք վերցնելը իրականացվելու է տեղում»,-ասաց Նելլի Դավթյանը՝ հավելելով, որ լինելու են նաև արագացված ու ճկուն ծառայություններ, այդ թվում՝ փաստաթղթերի առաքման։ 

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գրասենյակները պահպանվելու են, սակայն կրկին զգալիորեն կրճատված տարբերակով՝ բոլոր մարզերում ապահովելով ներկայացուցչություն։ Հաշվառման, առաջին անգամ անձնագրավորման, օտարերկրացիներին ծառայություն մատուցելու, ապաստանի տրամադրման գործառույթների պարագայում քաղաքացիները կդիմեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գրասենյակներ։ 

Նելլի Դավթյանը նշեց, որ այս գործընթացը շատ կարևոր է ու պարտադիր վիզաների ազատականացման համատեքտում։ Կենսաչափական համակարգի ներդրմամբ ոչ միայն փաստաթղթի որակն է զգալիորեն բարելավվելու, այլև այս ծրագիրը բերելու է նաև արժանապատիվ ճամփորդելու երաշխիք կենսաչափական փաստաթուղթ կրող անձի համար։ Նրա խոսքով՝ աշխարհում գործարկվում են սահմանների կառավարման նոր մոդելներ, ինչը ենթադրում է, որ կենսաչափական անձնագրի առկայությամբ քաղաքացիներին սպասարկելու գործընթացը բավական արագ կկազմակերպվի՝ հնարավորինս նվազագույնի հասցնելով  սահմանին անձին պատճառվող անհարմարությունները։  

«Իմաստն այն է, որ անձը կարողանա իր կենսաչափական փաստաթուղթը էլեկտրոնային կարդացող սարքի միջոցով ընդամենը սկանավորել ու շարունակել ճանապարհը, չլինեն կուտակումներ օդանավակայաններում։ Այն անձը, որը չի ունենա կենսաչափական անձնագիր, ստիպված կլինի այդ տվյալները տեղում հանձնել։ Եվ եթե չենք ուզում այդ բարդությունների կրողը լինենլ, ուրեմն պետք է վաղ թե ուշ անցնենք այս ճանապարհով»,-ասաց Նելլի Դավթյանը։ Նա ընդգծեց, որ այս աշխատանքները վիզաների ազատականացման համատեքստում ուղիղ դրված պարտադիր պահանջ է։ 

Երբ կենսաչափական համակարգը ներդրվի, տրամադրվելու են բացառապես կնեսաչափական անձնագրեր։ Ինչ վերաբերում է եղածներին, ապա  բոլոր անձնագրերը կշարունակեն գործել մինչև վավերականության ժամկետի ավարտը։ 

 

Հայերեն

ԿԳՄՍ նախարարը պարգևատրել է 2024-2025 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին

Պուտինը հայտնել է, որ ամսական 50-60 հազար մարդ կամավորագրվում է ռազմական գործողություններին մասնակցելու համար

Զեղծարարության տարածված սխեմաներից մեկը՝ հեռախոսազանգեր․ ինչպես պաշտպանվել

Թրամփի բանագնացներ Ուիթքոֆը և Քելոգը կմեկնեն Ստամբուլ՝ հետևելու ՌԴ-Ուկրաինա բանակցությունների ընթացքին

Արմեն Գրիգորյանն ու Աջիթ Դովալը քննարկել են Հայաստան-Հնդկաստան օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-13/05/25

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում

Ասիական ինդեքսներն աճել են- 13/05/25

Քարդաշյանին թվացել է, թե 2016 թվականի կողոպուտի ժամանակ իրեն կսպանեն. հեռուստաաստղը վկայություն է տվել

Նիկոլ Փաշինյանն ու Գերտ Յան Կուպմանն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլին