Թուրքիայի փոխնախագահը գնահատել է ամերիկյան մաքսատուրքերի հետ կապված իրավիճակը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած մաքսատուրքերը համեմատաբար ձեռնտու են Թուրքիային, և Անկարայի ղեկավարությունը շարունակում է վերահսկել իրավիճակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Թուրքիայի հանրապետության փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։

Նշվում է, որ չինացի արտադրողները կարող են իրենց մատակարարումների մի մասը վերահղել դեպի թուրքական շուկա՝ ԱՄՆ-ի կողմից ռեկորդային մաքսատուրքերի ներդրումից հետո։ Կարճաժամկետ հեռանկարում դա, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի Թուրքիայում գների անկման, սակայն թուրք արտադրողները կարող են տուժել դրանից։

«ԱՄՆ-ն հայտարարեց նաև թուրքական ապրանքների ներմուծման վրա 10 տոկոս հարկ սահմանելու մասին: Առայժմ դա մեզ ձեռնտու է: Մաքսատուրքերի բարձրացումը ստիպում է այն երկրներին, որոնք ապրանքներ են առաքում ամերիկյան շուկա, ագրեսիվ կերպով մուտք գործել այլ շուկաներ, և մենք պետք է զգույշ լինենք: Մյուս կողմից՝ ապրանքների գները նվազել են, ուստի այս առումով կարելի է խոսել դրական էֆեկտի մասին։ Պետք է հետևել դրական և բացասական կողմերին: Թրամփի հայտարարած մաքսատուրքերը համեմատաբար ձեռնտու են Թուրքիային։ Պարզ է, որ մենք շարժվում ենք դեպի պրոտեկցիոնիստական ​​աշխարհ։ Մենք գնում ենք դեպի մի ժամանակաշրջան, երբ յուրաքանչյուր երկիր կպաշտպանի իր շահերը»,-ասել է Յըլմազը։

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում