Հայաստան

ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը Բեռլինում մասնակցել է Հաշմանդամության համաշխարհային գագաթնաժողովին

2 րոպեի ընթերցում

ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը Բեռլինում մասնակցել է Հաշմանդամության համաշխարհային գագաթնաժողովին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ապրիլի 2-ից 3-ը Բեռլինում մասնակցել է Հաշմանդամության համաշխարհային գագաթնաժողովին, որի շրջանակում Հայաստանի Հանրապետությունը միացել է Ամման-Բեռլինի հռչակագրին․ փաստաթուղթը նվիրված է գլոբալ զարգացման օրակարգում հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, գագաթնաժողովը  կազմակերպվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հորդանանի Հաշիմյան Թագավորության հետ համատեղ ջանքերով, որի ընթացքում բացման խոսքով հանդես են եկել Գերմանիայի Դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը, Հորդանանի թագավոր Աբդուլլա II-ը և ՄԱԿ-ի գլխավոր փոխքարտուղար Ամինա Մոհամմեդը։ Օրակարգում եղել են հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանը, նրանց իրավունքների իրացման նկատմամբ միջազգային հանձնառություններին և տարածաշրջանային համաժողովների արդյունքներին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար արժանապատիվ աշխատանքի ապահովմանը վերաբերող մի շարք հարցեր։ 

Բանախոսներն իրենց ելույթներում ընդգծել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար ներառական կրթական համակարգերի ապահովման, ինչպես նաև հաշմանդամության ներառական քաղաքականության խթանման գործում պետության և մասնավոր հատվածի համագործակցության կարևորությունը՝ այդ համատեքստում շեշտելով նորարարական տեխնոլոգիաների դերը։

Ըստ աղբյուրի՝ գագաթնաժողովի ընթացքում Տաթևիկ Ստեփանյանի մասնակցությամբ տեղի են ունեցել մի շարք աշխատանքային հանդիպումներ ու քննարկումներ:   

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում