Արտարժույթի փոխանակման հայտարարությունները՝ ծուղակ․ ՆԳՆ ոստիկանությունը զգոնության կոչ է անում

2 րոպեի ընթերցում

Սոցիալական տարբեր կայքերում բազմաթիվ են տարատեսակ, այսպես ասած՝ գայթակղիչ հայտարարությունները, որոնցով քաղաքացիներին առաջարկում են կատարել արտարժույթի՝ մասնավորապես ռուբլու փոխանակում՝ առավել բարձր արժեքով, քան տարադրամի փոխանակման կետերում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, խարդախության սխեման հետևյալն է. հանցավորները նախ վարձում են թանկարժեք ավտոմեքենա, որի վարորդին պատվիրում են գնալ երկկողմանի ելումուտ ունեցող առևտրի որևէ կենտրոնի տարածք։ Արտարժույթ փոխանակել ցանկացող անձին ևս խնդրում են մոտենալ նույն վայր։ Հեռախոսակապի միջոցով հանդիպեցնում են վարձույթով ավտոմեքենայի վարորդին և արտարժույթ փոխանակել ցանկացող անձին, որին հանցավորը նախապես ասած է լինում, թե ինքն իբր շատ զբաղված է և գումարը կվերցնի իր մտերիմը՝ նկատի ունենալով վարորդին, որը առևտրի կենտրոնի տարածքում կփոխանակի գումարն ու կվերադառնա, ուստի, անհրաժեշտ է գումարը տալ նրան ու սպասել ավտոմեքենայում։ Վարորդը վերցնում է փոխարկվող գումարը, մտնում է առևտրի կենտրոն և չի վերադառնում։ Խարդախի ծուղակում հայտնված անձը, թանկարժեք ավտոմեքենայում սպասելով, չի էլ մտածում, որ դա վարձույթով վերցված է, կամ էլ վարորդն ամենևին էլ հանցավորի մտերիմը չէ։ Այսպիսով՝ քաղաքացին չի ստանում իրեն հասանելիք գումարը՝ մնալով ձեռնունայն։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կատարել արտարժույթի փոխանակում միայն ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից լիցենզավորված արժութային գործակալների միջոցով՝ խարդախության զոհ չդառնալու համար։

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին