Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը կդառնա բեկումնային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

2 րոպեի ընթերցում

Սև ծով հասնելու համար կարևոր է նաև Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների սահմանների հարթ անցումը: Երեք տասնամյակ փակ մնալուց հետո Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը կդառնա բեկումնային։ Եվ դա Եվրոպան ու Կենտրոնական Ասիան ավելի կմոտեցնի իրար առավել քան երբևէ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքը, ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն այդ կարծիքը հայտնել է ԵՄ-Կենտրոնական Ասիա առաջին գագաթնաժողովի լիագումար նիստում։

«Կենտրոնական Ասիան գլոբալ դարպաս է և Եվրասիայի բաբախող սիրտն է: Ահա թե ինչու մեր ներդրումային օրակարգն այդքան կենտրոնանում է այս տարածաշրջանի վրա: Անցյալ տարի մենք 10 միլիարդ եվրոյի ծախս են նախատեսել Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի համար։ Դա կկրճատի ցամաքային ճանապարհը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև մոտ կեսով: Դա կազմում է ընդամենը 15 օր: Միջանցքը կբացի նաև մեր տարածաշրջանների միջև բիզնեսի չօգտագործված ներուժը: Եվ դա կխթանի կապերն ու առևտուրը Կենտրոնական Ասիայի հինգ երկրների միջև»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:

Ֆոն դեր Լայենը հայտարարել, որ 2025 թվականին Ուզբեկստանում տեղի կունենա ներդրողների նոր ֆորում, որը կապահովի միջանցքի մասնավոր ֆինանսավորումը և թույլ կտա գնահատել առաջընթացը: Նրա կարծիքով՝ մասնատված աշխարհում Անդրկասպյան տրանսպորտային միջանցքը կխթանի կապը վերոհիշյալ հինգ երկրների ու Եվրոպայի միջև:

«Բայց ենթակառուցվածքների շղթան ամբողջական չէ։ Սև ծով հասնելու համար կարևոր է նաև Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների սահմանների հարթ անցումը: Երեք տասնամյակ փակ մնալուց հետո Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը կդառնա բեկումնային։ Եվ դա Եվրոպան ու Կենտրոնական Ասիան ավելի կմոտեցնի իրար առավել քան երբևէ»,- նշել է ֆոն դեր Լայենը:

Հայերեն العربية English Français Русский 中文

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն