Աշխարհ

ՄԱԿ-ում մատնանշել են ԵԱՏՄ երկրների հաջողությունը Կայուն զարգացման նպատակների իրականացման գործում

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ում մատնանշել են ԵԱՏՄ երկրների հաջողությունը Կայուն զարգացման նպատակների իրականացման գործում

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները շոշափելի առաջընթացի են հասել Կայուն զարգացման նպատակների իրականացման գործում, որոնք ընդունվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ժնևում ՄԱԿ-ի բաժանմունքի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայան:

Նա հանդիպում է ունեցել Բելառուսի Ազգային ժողովի (վերին պալատ) նախագահի տեղակալ Սերգեյ Խոմենկոյի հետ՝ Ժնևում ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ՄԱԿ ԵՏՀ) տարածաշրջանի երկրների համար Կայուն զարգացման տարածաշրջանային համաժողովի շրջանակներում։

Ինչպես հաղորդել են Բելառուսի խորհրդարանի վերին պալատում, Վալովայան ուշադրություն է հրավիրել ինտեգրացիոն միավորումների շրջանակներում երկրների միջև փոխգործակցության կարևորության վրա Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար: Նա որպես դրական օրինակ բերել է Եվրասիական տնտեսական միությունը՝ նշելով, որ «ԵԱՏՄ երկրները մեծ հաջողության են հասել Կայուն զարգացման նպատակների իրականացման հարցում այն ​​ոլորտներում, որտեղ նրանք սերտորեն փոխգործակցում են»։ 

ՄԱԿ-ի բաժանմունքի գլխավոր տնօրենը հույս է հայտնել, որ Կայուն զարգացման նպատակների  հասնելու գործում ԵԱՏՄ-ի առաջընթացի վերաբերյալ հերթական զեկույցը հաջողությամբ կներկայացվի այս տարվա հուլիսին Նյու Յորքում կայանալիք Քաղաքական համաժողովի առաջիկա նիստում։

Վալովայան նաև Բելառուսին հրավիրել է մասնակցելու ՄԱԿ-ում «2030 թվականի հորիզոնից այն կողմ» գլոբալ զարգացման ռազմավարական հեռանկարների քննարկմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում