Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը Չան Թան Մանի հետ հանդիպմանն ընդգծել է Վիետնամի հետ բարեկամական հարաբերությունների զարգացման կարևորությունը

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը Չան Թան Մանի հետ հանդիպմանն ընդգծել է Վիետնամի հետ բարեկամական հարաբերությունների զարգացման կարևորությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Չան Թան Մանի այցը Հայաստան և ընդգծել Վիետնամի հետ բարեկամական հարաբերությունների զարգացման կարևորությունը: Վարչապետը նշել է, որ երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխայցելությունները վկայում են երկկողմ հարաբերությունների հետագա խորացման և ընդլայնման երկուստեք հետաքրքրվածության մասին, ինչը դրական և ողջունելի գործընթաց է:

Չան Թան Մանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ այցը Հայաստան նպատակ ունի ավելի ամրապնդելու և խորացնելու Հայաստան-Վիետնամ բարեկամությունը:

Հանիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ բազմոլորտ համագործակցության զարգացման հեռանկարները՝ կարևորելով տնտեսական հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ կոնկրետ միջոցառումների և քայլերի մշակման անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն առանձնահատուկ ընդգծել են նաև միջխորհրդարանական ձևաչափով համագործակցության շարունակականության կարևորությունը, ինչը կարող է հավելյալ խթան հանդիսանալ երկկողմ կապերի զարգացման համար:

Նիկոլ Փաշինյանը և Չան Թան Մանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության մի շարք հարցերի շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում