Հայաստան

Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ Սյունիքի մարզում

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ Սյունիքի մարզում

ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ապրիլի 4-ին տեղական ժամանակով ժամը 04:19-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00։19-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 39․28⁰ և արևելյան երկայնության 46.56⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջանի Հանրապետությունում՝  ՀՀ Կապան քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք,  օջախի 10 կմ խորությամբ 3․1 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում