ՌԴ-ն միանշանակ կողմ է, որպեսզի ՇՀԿ-ի աշխատանքներում ակտիվորեն ներգրավվեն այլ երկրներ. Սերգեյ Կոպիրկին

3 րոպեի ընթերցում

Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) ի սկզբանե տարածաշրջանային կառույց էր, սակայն ժամանակի ընթացքում վերածվել է գլոբալ նշանակության գործոնի և եվրասիական հսկայածավալ տարածքում այժմ ունի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական էական դերակատարություն, ինչպես նաև մեծ նշանակություն միջազգային հարաբերություններում նոր համակարգի ձևավորման գործում։   

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ 

«ՇՀԿ-ի շրջանակում համագործակցությունն ի սկզբանե հիմնված է եղել այն հիմնարար սկզբունքների վրա, որոնք իսկապես ակտուալ են ժամանակակից աշխարհի համար։ Դրանք են փոխադարձ հարգանքը, անկախ քաղաքականության իրականացումը և պատրաստակամությունը՝ լուծելու առկա խնդիրները կոլեկտիվ ջանքերով և գտնելով բոլորի համար ընդունելի լուծման ուղիներ։ ՇՀԿ-ի շրջանակում համագործակցությունն ընդգրկում է տարաբնույթ ոլորտեր։ Մասնավորապես տնտեսության բնագավառում, ինչպես նշել է մեր նախագահը, չափազանց կարևոր նշանակություն ունի եվրասիական փոխգործակցությունը։ Մենք հանդես ենք գալիս գործողությունների համատեղ կոորդինացման օգտին ՇՀԿ-ի և ԵԱՏՄ-ի, մյուս տարածաշրջանային կազմակերպությունների միջև, ինչպիսիք են ԱՍԵԱՆ-ը և աֆրիկյան ազդեցիկ կազմակերպությունները»,- ասաց դեսպանը։    

Կոպիրկինը հավելեց, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության նոր հայեցակարգի մեջ, որն ընդունվել է 2023 թվականին, շատ կարևոր դեր ունի համագործակցությունը անվտանգության ոլորտում։ 

«ՇՀԿ-ում գործում է հակաահաբեկչական կառույցը, այժմ աշխատում ենք ավելի համապարփակ կենտրոն ստեղծելու նախագծի վրա, որի միջոցով հնարավոր կլինի ժամանակին արձագանքել անվտանգության հետ կապված մարտահրավերներին։ Այդ առումով կարևոր է, որ ՇՀԿ-ն համագործակցի տարածաշրջանային այլ կազմակերպությունների՝ մասնավորապես ՀԱՊԿ-ի հետ։ Մենք աշխատում ենք այդ առաջնահերթությունները կյանքի կոչելու ուղղությամբ»,- նշեց ՀՀ-ում ՌԴ դեսպանը։ 

Դիվանագետն ընդգծեց, որ ՌԴ-ն Չինաստանի հետ սերտորեն համագործակցում է տվյալ կառույցում՝ լինելով նախագահող երկիր ՇՀԿ-ի անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների կառույցում։ 

«Մենք աջակցում ենք չինական կողմի նախաձեռնություններին, որոնք ուղղված են համագործակցության ընդլայնմանը և այդ առումով միանշանակ կողմ ենք, որպեսզի կազմակերպության աշխատանքներում ակտիվորեն ներգրավվեն նաև այլ երկրներ, մասնավորապես Հայաստանը։ ՇՀԿ-ի հետ սերտ համագործակցությունն ինքնին հասկանալի է՝ հաշվի առնելով այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում է այս ազդեցիկ կազմակերպությունը։ Աշխատանքը համընկնում է նաև այն ընկալումների հետ, որոնք առնչվում են բազմաբևեռ աշխարհակարգի, իրավահավասար միջազգային հարաբերությունների կերտմանը, ինչը կարող է օգուտ բերել բոլոր շահագրգիռ կողմերին»,- եզրափակեց Կոպիրկինը։      

Հայերեն Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար