Տնտեսություն

ՀՀ կենտրոնական բանկը վերահաստատել է տեղեկատվական անվտանգության բարձր ստանդարտներին համապատասխանությունը

1 րոպեի ընթերցում

ՀՀ կենտրոնական բանկը վերահաստատել է տեղեկատվական անվտանգության բարձր ստանդարտներին համապատասխանությունը

Հայաստանի կենտրոնական բանկը պաշտոնապես վերահաստատել է իր գործարար և ֆունկցիոնալ գործընթացների համապատասխանությունը ISO/IEC 27001:2022 միջազգային ստանդարտի պահանջներին՝ տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի (ISMS) շրջանակում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԲ-ի տարածած հաղորդագրությունից, այն հաստատվել է AM/1021IS/0954 համարի հավաստագրով, որը տրամադրվել է International Technical Alliance (ITA) հեղինակավոր կազմակերպության կողմից՝ հավատարմագրված սերտիֆիկացման գործընթացի արդյունքներով։

«Այս հաստատումն ընդգծում է Կենտրոնական բանկի հանձնառությունը՝ պաշտպանելու հաճախորդների, գործընկերների և բոլոր շահագրգիռ կողմերի տեղեկատվությունը՝ կիրառելով լավագույն միջազգային պրակտիկաներն ու մեթոդաբանությունները»,- ընդգծված է Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրության մեջ; 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում