Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը 5000-րդ պարեկությունն է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող Եվրոպական միության դիտորդական առաքելությունը իր 5000-րդ պարեկությունն է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին առաքելությունը նշել է X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Հայաստանում Եվրոպական միության առաքելությունն այսօր հպարտությամբ նշում է մի կարևոր հանգրվան՝ առաքելության հիմնադրումից ի վեր մեր 5,000-րդ պարեկությունը: Տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված մեր հանձնառությունը մնում է անխախտ։ Շնորհակալ ենք Հայաստանի կողմից մեր նկատմամբ ցուցաբերած վստահության համար»,-նշված է ԵՄ առաքելության տարածած հաղորդագրության մեջ:

ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում տեղակայվել էր 2023 թվականին՝ 2 տարի ժամկետով։  2025 թվականի հունվարին Եմ խորհուրդը առաքելության գործունեության ժամկետը ևս երկու տարով երկարաձգելու որոշում կայացրեց։ Առաքելությունը պարեկություն է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին, մշտադիտարկում և զեկուցում է տեղում անվտանգության իրավիճակի վերաբերյալ։ ԵՄ դիտորդական առաքելության նպատակն է  նպաստել մարդկանց անվտանգությանը Հայաստանի՝ հակամարտությունից տուժած շրջաններում և տեղում վստահության մթնոլորտի ստեղծմանը։   

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

Ապրիլի 22-ի միջոցառումների անոնս

Թրամփը մտադիր է Հարվարդին զրկել ևս 1 միլիարդ դոլարի ֆինանսավորումից

ՍՊ ընկերությունը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի վնաս. Քրեական ոստիկանության բացահայտումը

Արդարադատության նախարարը կարևորեց իրավական համակարգի բոլոր դերակատարների պատասխանատվության սահմանման անհրաժեշտությունը

Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում

Գազայում մեկ օրում շուրջ 40 մարդ է զոհվել, վիրավորվել՝ ավելի քան 60-ը

Վարպետը՝ իր աչքերով. ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի ծննդյան օրը բացվեց հեղինակի ինքնանկարների ցուցահանդեսը

Աննա Վարդապետյանը մասնակցել է «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 21/04/25

Ասիական ինդեքսները չեն փոփոխվել - 21/04/25