Տնտեսություն

Գերմանահայկական հիմնադրամը Հայաստանում իրականացնում է ԿԲ-ի վարկային կարևոր ծրագրերը՝ աջակցելով հիմնականում ՓՄՁ-ներին

2 րոպեի ընթերցում

Գերմանահայկական հիմնադրամը Հայաստանում իրականացնում է ԿԲ-ի վարկային կարևոր ծրագրերը՝ աջակցելով հիմնականում ՓՄՁ-ներին

Գերմանահայկական հիմնադրամը Հայաստանում իրականացնում է ԿԲ-ի վարկային կարևոր ծրագրերը և գործընկեր ֆինանսական կազմակերպությունների հետ աշխատում հիմնականում փոքր և միջին ձեռնարկատիրության ասպարեզում։ Մասնավորապես, կարևոր նախաձեռնություններ են իրականացվել էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում՝ ծածկելով ամբողջ բիզնես բնագավառը։   

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց Գերմանահայկական հիմնադրամի գործընկեր ֆինանսական կազմակերպությունների աուդիտի բաժնի ղեկավար Արսեն Եղիկյանը, որը մասնակցում էր Արագածոտնի մարզում Հայաստանի բանկերի միության կողմից կազմակերպված «Փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» համաժողովին։ 

Եղիկյանը տեղեկացրեց, որ հայկական կողմը պարբերաբար ստանում է գումարներ դոնորներից՝ KFW բանկից, Համաշխարհային բանկից, Եվրոպական ներդրումային բանկից, Ասիական բանկից։ Վարկառուները ստանում են գումար, ինչին հաջորղում է վերաֆինանսավորումը գերմանահայկական հիմնադրամի կողմից։ Առաջին մեծածավալ վարկը ձեռներեցության համար տրամադրվել է 2006 թվականին։ Վերջերս նշվեց հիմնադրամի գործունեության 25-ամյակը։ Ծրագրերը կլինեն շարունակական։  

«Գերմանացիները ներդրել էին սույն ծրագիրը՝ զարգացնելու ՓՄՁ-ների գործունեության բնագավառը, ինչը վստահաբար ստացվել է։ Ամեն անգամ, երբ մեր գործընկերները Գերմանիայից ժամանում են Հայաստան, իրենց գոհունակությունն են հայտնում հայկական կողմին։ Այն, ինչ իրականացվում է Եվրոպայում, հաջողությամբ պրոյեկտվում է նաև Հայաստանում։ Բանկերը կրթվում են, և մեր բանկային համակարգը շարունակում է գործել միջազգային չափանիշներին համապատասխան՝ ունենալով բավականին բարձր մակարդակ։ Դրանում կա նաև մեր լուման, որովհետև մենք կրթում ենք բանկերին և բացի ֆինանսավորելուց, առաջ ենք շարժվում՝ իրականացնելով համատեղ ծրագրեր։ Մեզ տրվում են նոր գումարներ, որոնք միանգամից ներդրվում են տնտեսության մեջ՝ նպաստելով մեր երկրի զարգացմանը»,-նշեց Եղիկյանը։        

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում