100 մլն դրամ երեխաների առողջության ու կրթության ոլորտների նախագծերին. դիմելու վերջնաժամկետն՝ ապրիլի 15

2 րոպեի ընթերցում

Ամերիաբանկի կողմից կազմակերպված «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ քվեարկության արդյունքներն ամփոփվել են․ շուրջ 55.000 մասնակիցների ձայների մեծամասնությունը ստացած ոլորտները երկուսն են` երեխաների առողջություն և կրթություն։ 

Ամերիաբանկը հայտարարել էր բաց քվերակություն՝ բոլոր ցանկացողներին հնարավորություն ընձեռելով միանալու քվերակությանն ու միասին որոշելու, թե որ ոլորտի զարգացմանն է ուղղվելու բանկի 2025թ. ԿՍՊ ծրագրերի և բարեգործության բյուջեից  100 մլն դրամը: Նախագծի նպատակն էր մարդկանց համախմբել մեկ գաղափարի շուրջ և միասին կայացնել այս կարևոր որոշումը: 

Ամերիան այժմ ՀԿ-ներից և հիմնադրամներից ընդունում է ընտրված ուղղություններով նախագծերի առաջարկներ: Ծրագրերի ներկայացման վերջնաժամկետն ապրիլի 15-ն է, իսկ յուրաքանչյուր նախագիծ կարող է ստանալ մինչև 10 մլն ՀՀ դրամի ֆինանսավորում։ Նախագծերի ներկայացման կարգը, ինչպես նաև առաջադրվող չափանիշները ներկայացված են csr.ameriabank.am կայքում:

Քվեարկությունը բաց էր 2024 թվականի հոկտեմբերի 16-ից դեկտեմբերի 31-ը, իսկ մասնակցել կարող էին բացառապես բոլորը։ Քվեարկել հնարավոր էր հետևյալ 8 ոլորտների օգտին` երեխաների առողջություն, կրթություն, կայուն զարգացում, փոքր և միջին բիզնես, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գիտություն, մշակույթ և սպորտ:

Հայերեն

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը