100 մլն դրամ երեխաների առողջության ու կրթության ոլորտների նախագծերին. դիմելու վերջնաժամկետն՝ ապրիլի 15
2 րոպեի ընթերցում

Ամերիաբանկի կողմից կազմակերպված «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ քվեարկության արդյունքներն ամփոփվել են․ շուրջ 55.000 մասնակիցների ձայների մեծամասնությունը ստացած ոլորտները երկուսն են` երեխաների առողջություն և կրթություն։
Ամերիաբանկը հայտարարել էր բաց քվերակություն՝ բոլոր ցանկացողներին հնարավորություն ընձեռելով միանալու քվերակությանն ու միասին որոշելու, թե որ ոլորտի զարգացմանն է ուղղվելու բանկի 2025թ. ԿՍՊ ծրագրերի և բարեգործության բյուջեից 100 մլն դրամը: Նախագծի նպատակն էր մարդկանց համախմբել մեկ գաղափարի շուրջ և միասին կայացնել այս կարևոր որոշումը:
Ամերիան այժմ ՀԿ-ներից և հիմնադրամներից ընդունում է ընտրված ուղղություններով նախագծերի առաջարկներ: Ծրագրերի ներկայացման վերջնաժամկետն ապրիլի 15-ն է, իսկ յուրաքանչյուր նախագիծ կարող է ստանալ մինչև 10 մլն ՀՀ դրամի ֆինանսավորում։ Նախագծերի ներկայացման կարգը, ինչպես նաև առաջադրվող չափանիշները ներկայացված են csr.ameriabank.am կայքում:
Քվեարկությունը բաց էր 2024 թվականի հոկտեմբերի 16-ից դեկտեմբերի 31-ը, իսկ մասնակցել կարող էին բացառապես բոլորը։ Քվեարկել հնարավոր էր հետևյալ 8 ոլորտների օգտին` երեխաների առողջություն, կրթություն, կայուն զարգացում, փոքր և միջին բիզնես, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գիտություն, մշակույթ և սպորտ: