Քաղաքականություն

Վիետնամի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 1-5-ը կայցելի Հայաստան

1 րոպեի ընթերցում

Վիետնամի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 1-5-ը կայցելի Հայաստան

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության ընդունելությունը կազմակերպելու վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես նշված է ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված կարգադրության մեջ, Վիետնամի խորհրդարանի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը Հայաստան կայցելի 2025 թվականի ապրիլի 1-5-ը։

Կարգադրության համաձայն՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին հանձնարարվել է ապահովել պատվիրակության ընդունելության կազմակերպումը։

Չան Թան Մանի այցի մասին գրել է նաև վիետնամական Việt Nam News կայքէջը՝ շեշտելով, որ սա կլինի Վիետնամի խորհրդարանի ղեկավարի մակարդակով առաջին այցը Հայաստան՝ երկու երկրների միջև 1992 թվականին դիվանագիտական հարաբերություններից հետո։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում