Գերմանիան և ամբողջ Եվրոպան հետաքրքրություն ունեն «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման հարցում․ Շտայնմայեր

2 րոպեի ընթերցում

Գերմանիան և ամբողջ Եվրոպան մեծ հետաքրքրություն ունեն, որպեսզի Հայաստանը կարողանա իր «Խաղաղության խաչմերուկ» հավակնոտ ծրագիրը հաջորդող տարիներին զարգացնել և իրագործել, որով նաև նոր հաղորդակցային ուղիներ կստեղծվեն Եվրոպայի և Արևելյան Ասիայի միջև։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների ապաշրջափակմանը՝ մասնավորապես Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ 

«Ոչ միայն Գերմանիան, այլև ամբողջ Եվրոպան մեծ հետաքրքրություն ունեն, որպեսզի Հայաստանն այդ հավակնոտ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը հաջորդող տարիներին կարողանա զարգացնել և իրագործել, որով կստեղծվեն կոմունիկացիաներ Եվրոպայի և Արևելյան Ասիայի միջև՝ մերձեցնելով այս տարածաշրջանները։ Այս ամենը կապված է խաղաղության համաձայնագրի և դրա՝ հնարավորինս շուտ ստորագրման հետ»,-շեշտել է Գերմանիայի նախագահը։

Նա հավելել է՝ երբ խոսք է գնում ենթակառուցվածքների զարգացման մասին, անհրաժեշտ են միջազգային ներդրողներ, որոնք պատրաստ են ներդրումներ կատարել այդ ենթակառուցվածքների ստեղծման մեջ։ 

«Այս հարցում փոխադարձ կապ կա․ ինչքան մեծ է կայունությունը այս տարածաշրջանում, այնքան ավելի մեծ կլինի հավանականությունը այդպիսի ներդրողներ գտնելու հարցում»,-ընդգծել է Շտայնմայերը։ 

Հայերեն العربية Español ქართული Русский 中文

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին